Հայաստանն ու Իրանը քննարկել են ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ ոլորտի հարցերը

03/06/2025 22:10 Ներքին կյանք

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի:

Դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև առաջիկա համատեղ միջոցառումների իրականացումը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների: