ՆԳ նախարարի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

03/06/2025 21:28 Ներքին կյանք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Արտակ Ասատրյանը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով Մելիք Սոֆոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ, կոչումով ոստիկանության փոխգնդապետ է։

–00—ՍՊ