Երևանի քաղաքապետարանը կարևորում է Կարմիր խաչի մարդասիրական գործունեությունը

03/06/2025 17:31 Ներքին կյանք

Գերմանական կարմիր խաչի կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի և Կարմիր խաչի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Արդեն շուրջ 30 տարի է, ինչ «Գթության խոհանոց» ծրագրով Գերմանական կարմիր խաչը մարդասիրական գործունեություն է իրականացնում Հայաստանի, այդ թվում՝ Երևանի տարածքում։ Ողջունելով հյուրերին՝ փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը կարևորում է Կարմիր խաչի մարդասիրական գործունեությունը և ընդգծել, որ համայնքը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարևոր նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև իրագործված ու ընթացիկ ծրագրերին, նախանշել առաջիկա անելիքները:

–00—ՅՄ