Վնասատուների հանգամանքն ուսումնասիրվում է․ ՍԱՏՄ-ն՝ ՀՀ-ից ՌԴ ծաղիկների ներմուծման արգելքի մասին

03/06/2025 17:23 Ներքին կյանք

24Newsգրել էր, որ ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը մտադիր է հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը 24News-ի հետ զրույցում ասաց, որ ռուս գործընկերներից նամակ են ստացել այսօր ժամը 12-ին։

Ըստ Հարությունյանի, ռուս գործընկերների հիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանից ծաղկի արտահանման մեծացում է նկատվում։

«Իրենք կասկածներ ունեն, որ երրորդ երկրից ծաղիկները բերվել են Հայաստան և հայկական սերտիֆիկատով տեղորոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ»,- ասաց Հարությունյանը։

Տեսչական մարմնի խոսնակի խոսքով, երրորդ երկրից ծաղկի ներկրում կա, բայց դրանց ծավալները այնքան փոքր են, որ Հայաստանից դուրս արտահանել չեն կարող։

Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերման վերաբերյալ, Հարությունյանն ասաց՝  այդ մասով ուսումնասիրություններ են տարվում՝ հասկանալու համար, թե որ խմբաքանակների մեջ է եղել և որ ընդհանուր խնդիրն այս պահին ուսումնասիրվում է, կդիմեն նաև ռուսական կողմին։

Հիշեցնենք, որ այսօր Ռոսսելխոզնադզորը հայտարարել էր, որ կարանտինային վնասատուների ներթափանցումը, տարածումը և ակլիմատիզացիան կարող են լուրջ սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի տարածքի բուսասանիտարական բարեկեցության համար, այդ թվում՝ զարգացող ներքին ծաղկաբուծության համար, այդ իսկ պատճառով հունիսի 16-ից կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։

2025 թվականին Հայաստանից կոտրված ծաղիկների ներմուծման կտրուկ աճ է գրանցվել: Այսպիսով, այս տարվա սկզբից ի վեր ստուգվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34.7 միլիոն հատ։

Բեռնափոխադրումների աճի ֆոնին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճ: Ռոսսելխոզնադզորի տարածքային բաժինների կողմից իրականացված կարանտինային բուսասանիտարական վերահսկողության արդյունքների համաձայն՝ հայտնաբերվել է արևմտյան ծաղկային թրիպսներով ծաղիկների վարակի 13 դեպք։

Մերի Մանուկյան

–00—ՅՄ