Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու

03/06/2025 15:39 Ներքին կյանք

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու դեմ արշավն ունի մի քանի նպատակ՝

շարունակել երկրի առջև ծառացած իրական մարտահրավերները մղել երկրորդ պլան՝ օրակարգ բերելով այսօրվա համար արհեստածին թեմաներ,

ուղղակի կամ անուղղակի հաճոյանալ Ադրբեջանին՝ սատարելով հերթական հակահայկական թեման,

հասարակության մոտ արժեզրկել մեր ինքնության կարևորագույն արժեքներից մեկը՝ խնդիրները արդյունավետ լուծելու փոխարեն։

Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից։ Միևնույն ժամանակ, եկեղեցին չունի քաղաքական այլ ուժերի «խորհուրդների» կարիքը, ովքեր իրենց քաղաքական ապիկարությունը թողած՝ եկեղեցուց պահանջում են զբաղվել քաղաքականությամբ։

Երկրում առկա քաղաքական խնդիրները, այդ թվում իշխանափոխության գործընթացն ունի բացառապես քաղաքական լուծում, որի հետ Հայ Առաքելական Եկեղեցին չունի որևէ առնչություն։

Հայ Առաքելական Եկեղեցու դերը և կարևորությունը հայ ժողովրդի կյանքում անքննելի է»։

–00—ՅՄ