Գեղամ Մանուկյանն ու Գառնիկ Դանիելյանն այցելել են սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ

03/06/2025 14:01 Ներքին կյանք

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Տավուշի մարզի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Խոզնավար, Վաղատուր և Խնածախ գյուղեր։ Պատգամավոներն ահազանգում են՝

Բերձորի հանձնումից հետո այս գյուղերն անմիջապես հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ։ Երեք կողմից շրջափակման մեջ գտնվող համայնքները պարբերաբար ենթարկվում են հրետակոծությունների։

2020 թվականի պատերազմի հետևանքով Խոզնավարի, Վաղատուրի և Խնածախի արոտավայրերի և խոտհարքների զգալի մասը անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա արդյունքում կտրուկ նվազել են անասնապահությունն ու մեղվապահությունը․ գյուղացիները զրկվել են ապրուստի հիմնական միջոցներից։

Անասնապահությամբ զբաղվողները մտահոգություն հայտնեցին շրջանառվող լուրերի վերաբերյալ՝ ըստ որոնց մթերվող կաթից նախատեսվում է հարկել 5 տոկոս։ Գյուղացիների խոսքով՝ նման որոշման ընդունման պարագայում շատերը կդադարեն զբաղվել անասնապահությամբ։

–00–ԱՀ