Ավարտվեց նաև «նիկոլը և Եկեղեցին» պատմությունը. Մհեր Մկրտչյան

02/06/2025 16:32 Ներքին կյանք

Ավարտվեց նաև «նիկոլը և Եկեղեցին» պատմությունը:  Այս մասին հայտնում են ռեժիսոր Մհեր Մկրտչյանը.

«Լավ ստատուսներ կային:

Հարցազրույցներ ցավոք չեմ դիտել, բայց համոզված եմ` շշած կլինեն: Մի քանի քաղաքական հայտարարություն եղավ` կարդացի փշաքաղվեցի:

Կարևորը, հիմա նիկոլը գիտի, որ հակադարձ չեղավ և հետագա գործողությունների համար ճանապարհը բաց է:

Հ.Գ. Հա, իշխանությունը արժեքազրկում ա ամեն ինչ: Ընդդիմությունը միշտ ստորագրում իր անկարողության տակ: Եկեղեցին միշտ լուռ: Ո՞վ կործանեց Հայաստանը ու հայ ժողովրդին»։

–00—ՅՄ