Տիգրան Ավինյանը Մադրիդում քննարկում է հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը

02/06/2025 16:19 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով Մադրիդում է։

«Հանդիպել ենք Մադրիդի հասարակական տրանսպորտի տարածաշրջանային համընկերության նախագահ և Մադրիդի համայնքապետարանի բնակարանային, տրանսպորտի և ենթակառուցվածքների գծով խորհրդական Խոսե Ռոդրիգո Դոմինգեսի հետ

Մադրիդի Տրանսպորտի Կոնսորցիումը համակարգում է քաղաքի ողջ հանրային տրանսպորտը՝ սահմանելով սակագները, երթուղիներն ու ժամանակացույցը

Քննարկում ենք հանրային տրանսպորտի կառավարման լավագույն փորձը` կենտրոնանալով խելացի տեխնոլոգիաների, բջջային հավելվածների և անկանխիկ վճարային համակարգերի ներդրման վրա

Կենտրոնը նաև վերահսկում է հանրային տրանսպորտի ծառայությունների որակը»։

–00–ԱՀ