Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն առաջիկա ժամերին հրաժարականի դիմում կներկայացնի

02/06/2025 13:06 Ներքին կյանք

24News-ի տեղեկությունների համաձայն, ՆԳՆ փոխնախարար, ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում կներկայացնի ժամերի ընթացքում:

Մենք տեղեկացանք, որ այս պահին նա իր հրաժարականի տեքստն է պատրաստում: Ըստ մեզ հասած տեղեկությունների, նրանից հրաժարականի դիմում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հնարավոր է, որ Հովհաննիսյանի հրաժարականը կապված է իր որդու անվան շուրջ վերջին շրջանում հրապարակվող կոռուպցիոն լուրերով

–00–ԱՀ