Մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը. Անահիտ Ավանեսյան

01/06/2025 15:09 Ներքին կյանք

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական գրառում է արել ֆեյսբուքի իր էջում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Գրառման մեջ ասվում է.

«Սիրելի՜ երեխաներ, ամենաջերմ ու բարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ:

Ձեր թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության պահպանումը մեր գերակայությունն է:

Որպես առողջապահության նախարար` իմ ամենամեծ նպատակն է, որ յուրաքանչյուր երեխայի տրամադրվեն որակյալ, հասանելի և հոգատար առողջապահական ծառայություններ Երևանում և մարզերում հավասարապես:

Մենք էլ հաճախ հիշենք, որ սերը և հոգատարությունը զուտ բառեր չեն, դա ամենօրյա ջանք ու խնամք է.

առողջ սնունդ,

ֆիզիկական ակտիվություն,

խաղաղ միջավայր,հոգեկան անդորր ու ամրություն,

ամրակապված ու քարսիթով երթևեկություն,

կենցաղում անվտանգ միջավայրի ապահովում:

Իսկ այսօր մաղթում եմ՝ ուրախ և զվարճալի օր ունենաք` չչարաշահելով պաղպաղակը, քաղցր հյութերն ու կոնֆետները …

Սիրում եմ ձեզ»:

–00—ՅՄ