«Հուդա՛, քանի՞ արծաթով ծախեցիր մեր հայրենիքը». պաստառներ՝ Փաշինյանի «դաչայի» մոտ

01/06/2025 13:50 Ներքին կյանք

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ ՀՅԴ երիտասարդները ակցիա են կազմակերպել։ Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված կառավարական ամառանոցների տարածքում, որտեղ այս պահին ընթանում է ակցիան։

Ակցիայի մասնակիցները «Իմ երեխայի խաղալիքը մնաց Մարտակերտում», «Վերադարձրու արցախցի երեխաների մանկությունը», «Հուդա, քանի արծաթով ծախեցիր իմ երեխայի հայրենիքը» գրություններով պաստառներ են բերել իրենց հետ։

Նրանք պնդում են, որ հունիսի 1-ին, երբ աշխարհը նշում է երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ Հայաստանում տոն չէ, այլ հիշեցում է, թե որքան անպաշտպան են մեր երեխաներն այսօր։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ