ԵՊՀ-ում պատրաստվում են Փաշինյանի այցին

01/06/2025 12:00 Ներքին կյանք

Երևանի պետական համալսարանն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում: 24News-ի տեղեկությունների համաձայն, նա երկուշաբթի այցելելու է Մայր բուհ, ուստի և «ախռանան» արդեն մի քանի օր է, ինչ ստուգում է ամեն անկյուն:

Կառավարության ղեկավարը, որն արդեն սկսել է հայհոյել ֆեյսբուքում, երկրի գլխավոր ուսումնական հաստատությունում բացելու է կրթական լաբորատորիաներ, ինչպես նաև հանդիպելու է ուսանողների և դասախոսների հետ: Հետաքրքիր է, որ համալսարանում դասերն արդեն ավարտվել են, ուստի ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, որ նախկին իմքայլական պատգամավոր է, ուզի՝ չուզի, պետք է փորձի լոյալ լսարան ապահովել, որպեսզի խուսափի հնարավոր տհաճ հարցերից:

Հետաքրքիր է, թե ԵՊՀ որ դասախոսներն են համաձայնվելու հանդիպել Փաշինյանի հետ ու լսել նրա՝ «իրական Հայաստանի մասին» դասախոսությունները, որ «ավելի կրթվեն» ու «ճանաչեն աշխարհը»:

–00—ՅՄ