Երևանում բախվել են Toyota-ն և մոտոցիկլը. Toyota-ն բախվել է Nissan-ին, մոտոցիկլը կողաշրջվել է

01/06/2025 11:32 Ներքին կյանք

Մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Սասունցի Դավթի փողոցում՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի հարևանությամբ, բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինն օգնության են հասել «Toyota»-ի վարորդը, քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի փրկարարները:

«Toyota»-ն այնուհետև բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan»-ին։

–00—ՅՄ