Հենոն պարզապես մարզիկ կամ ֆուտբոլիստ չէ, նրանով են շատերը ճանաչում Հայաստանն ու հայերին

01/06/2025 11:12 Ներքին կյանք

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբեք Ինտեր չեմ համակրել, ավելին` 30 տարի է Յուվենտուսի անդավաճան երկրպագու եմ: Բոլոր լավ ու վատ ժամանակներում` նույնիսկ այն ժամանակ, երբ Յուվեին անարդարացիորեն տեղափոխեցին սերիա բ:

Երեկ, ինչպես շատ հայեր, մտքերով ու ցանկություններով Ինտերի հետ էի, որովհետև մեզ բոլորիս համար հպարտության անսպառ աղբյուր դարձած Հենոյի հաղթանակի հարցն էր:

Հենոն պարզապես մարզիկ կամ ֆուտբոլիստ չէ, նա մեր դեմքն է աշխարհում, նրանով են շատերը ճանաչում Հայաստանն ու հայերին:

Հենոն զտարյուն հայի տեսակ է` իր բնավորությամբ, իր կերպարով, կեցվածքով, հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու հոգատարությամբ:

Հենո ջան, ցավոք, երեկ քեզ, մեզ ու քո թիմին հաղթանակի հասնել չհաջողվեց, սակայն կյանքն է այդպիսին` վերելքներով/վայրէջքներով, սակայն քո աստղը մշտապես փայլել ու փայլելու է ու դու միշտ մեզ համար մնալու ես որպես կարգին մարդու տեսակ, ով ներսում, դրսում և ամենուրեք պաշտպանել ու պաշտպանելու է հայի դեմքն ու տեսակը»:

–00—ՅՄ