5-րդ հարկից քաղաքացին վայր է ընկել. նրա կյանքը փրկել չի հաջողվել

31/05/2025 21:06 Ներքին կյանք

Երեկ՝ մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Զուվունի գյուղում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել:

Ժամը 13:30-ի սահմաններում Զովունի գյուղի 30-րդ փողոցի 2-րդ փողոցում կառուցվող էլիտար թաղամասի նորակառույց շենքերից մեկի 5-րդ հարկից աշխատանքներ կատարելիս շինարարը վայր է ընկել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մինչ քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ իրեն մոտ տեղափոխված վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

–00–ՍՊ