Երևանում բախվել են մեքենան ու մոտոցիկլը. մայր ու անչափահաս որդին հոսպիտալացվել են

31/05/2025 18:53 Ներքին կյանք

Այսօր՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը:

Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00–ՍՊ