Երևանում «BMW X5»-ը վարել է 13-ամյա տղան. ավտոմեքենայում են եղել ոչ սթափ հայրն ու ընտանիքի 4 անդամ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Երեկ՝ մայիսի 30-ին, «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարել է անչափահաս: Տեղում վաշտի հրամանատարի գլխավորությամբ պարեկները հասցնում են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցնում են այն ու տեղում պարզվում է, որ վարորդը անչափահաս է: Ավտոմեքենան Գ. Վարոսյանի ուղեկցությամբ տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս: Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն պարեկներին փորձում էր համոզել, որպեսզի ավտոմեքենան չտանեն «պլաշչադկա» և նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ:
Կարելի է պնդել, որ պարեկների աշխատանքի շնորհիվ Երևանում կանխվել է մի ամբողջ ընտանիքի մասնակցությամբ հնարավոր ավտովթարը, քանի որ եղել են դեպքեր, երբ ավտոմեքենան անչափահաս է վարել ու մասնակցություն է ունեցել ավտովթարին:
Անչափահասի մասնակցությամբ վերջին դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզում, ով «Նիվա»-ով վրաերթի է ենթարկել հետիտնին, ապա դիմել փախուստի, իսկ հետիոտնը տեղում մահացել էր:
–00—ՅՄ