Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսով

31/05/2025 13:18 Ներքին կյանք

Վրաստանը ժամանակավորապես սահմանափակում է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարսով՝ մայրուղու հատվածներից մեկի վերանորոգման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմայրուղիների դեպարտամենտը։

Ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար։ Սահմանափակումները գործում են մինչև մայիսի 31-ի ժամը 18:00-ն։

–00—ՅՄ