Բաքուն փորձում է ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան այնտեղ գտնվող հայերի, որքան ՀՀ-ի դեմ

31/05/2025 11:04 Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվում ընթացող «դատավարության» շրջանակներում անդրադարձ է կատարվել 2016 թվականի մարտական գործողություններին:

Գեներալ Լևոն Մնացականյանը` որպես այդ ժամանակվա ՊԲ հրամանատար, հաստատելով իր մասնակցությունն այդ գործողություններին, հակադարձել է դատարան «բերման ենթարկված» այն կեղծ վկաներին, ովքեր հայկական զինուժին մեղադրել են խաղաղ բնակավայրերին թիրախավորելու մեջ:

Մնացականյանը վերլուծել է այդ «վկայությունների» ռազմական ասպեկտը, ցույց տալով, որ այդ «ցուցմունքները» մասնագիտական տեսանկյունից հիմնավոր չեն և դրանք չեն կարող փաստական հիմք դառնալ:

Բաքվի մեծ կեղծարարությունն ակտիվ ընթացքի մեջ է, որի շրջանակներում փորձ է արվում բազմաթիվ ռազմական հանցագործություններ «կարել» ոչ այնքան Բաքվում գտնվող հայերի, որքան Հայաստանի Հանրապետության դեմ»:

–00—ՅՄ