«Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում»․ Փաշինյանը կրկին թիրախավորում է եկեղեցականներին

31/05/2025 08:13 Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից սկսել է գրառումներ անել՝ շարունակելով թիրախավորել եկեղեցականներին։ Այս անգամ վերջինս անդրադարձել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խոսքերին։

«Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

–00—ՅՄ