Դուրս եմ շպրտելու եկեղեցուց հոգևոր հայրերի դեմ ատելությամբ լցվածներին․ Տեր Փառեն քահանա Պետրոսյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

Տեր Փառեն քահանա Պետրոսյանը գրում է․
«Ուրեմն` խոսքս ուղղում եմ բոլոր այն անձանց, անկախ պաշտոնից, դիրքից, կարգավիճակից, ովքեր պետական գործիչներ են, ղեկավար մարմին են, թե հասարակ քաղաքացի, բայց նիկոլական գաղափարների հիվանդություններով են տառապում և ունեն հակաեկեղեցական, հակաքրիստոնեական և հոգևոր հայրերի դեմ ատելության ու ցինիզմի դրսևորումներ, ապա իբրև Մարմաշենի Հովվության հոգևոր հովիվ և Մարմաշեն վանքի վանահայր ի պաշտոնե հայտարարում եմ և զգուշացնում`.
Իմ հովվության տարածքում գործող որևէ եկեղեցի կամ սրբավայր, որն իմ ենթակայության տակ է, որևէ նմանատիպ անձի նկատեցի եկեղեցի մտնելիս կամ լսեցի սխալ արտահայտություններ թույլ տալիս, ապա կտրականապես արգելելու եմ և թույլ չեմ տալու մտնել եկեղեցի կամ տարածք, դուրս եմ շպրտելու շատ կոպիտ ձևով։
Թող այս ասածներս իբրև օղ անեն իրենց ականջներին։ Մինչև չդաստիրակվեն ու կարգի ու չափի չգան, չապաշխարհեն ու զղջումով, խոնարհաբար, ներողություն խնդրելով չգան Աստծո դուռը և չհայցեն քահանայից մեղքերի թողություն, թույլ չեմ տալու մտնեն եկեղեցի։
Ի գիտություն` ամենայն խստությամբ հսկելու և հետևելու եմ ամեն մեկի մուտքը եկեղեցիներ և քննելու եմ անձը, հավատքի չափը և քրիստոնեայի կարգավիճակը` ինչ՞ է մտածում, ինչ՞ է շնչում, և ինչ՞ գաղափարներ ունի։
Բավական է արդեն` չափը շատ անցաք, և համբերության բաժակը լցրեցիք դուք»։
–00—ՍՊ