Հուսահատությունը մեր թշնամիների ցանկությունն է, պիտի իրականացնենք մեր համազգային երազանքը

30/05/2025 22:54 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության 107-ամյակն է նշվել Բրբենքում․

«Բրբենք, Քալիֆորնիա- Չորեքշաբթի, 2025-ի Մայիս 28ին Նախաձեռնութեամբ Հ.Մ.Ը.Մ.-ի Բրբէնքի «Սիփան» մասնաճիւղի գեղարուեստական բաժանմունքի, Հ.Յ.Դ. Աղբալեան կոմիտէութեան, Հ.Յ.Դ. Պատանեկան «Կայծակ» մասնաճիւղի եւ ՀՕՄի «Արազ» մասնաճիւղի, տեղի ունեցաւ տպաւորիչ տօնակատարութիւն՝ նուիրուած Մայիս 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրութեան 107րդ տարեդարձի առիթով Բրբենքի Բեշիր Մարտիրոսեան երիտասարդական կենտրոնում:

Միջոցառման ներկայ էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանը, Արևմտեան Ամերիկայի ազգային առաջնորդարանի ներկայացուցիչ արժանապատիւ Տէր Արտակ Դեմիրճեանը, Հ.Մ.Ը.Մ.-ի Արևմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութեան անդամներ, Հ.Յ.Դ.-ի Նիկոլ Աղբալեան կոմիտէի ներկայացուցիչներ, Հ.Օ.Մ. Արազ Մասնաճիւղի անդամներ, Հ.Մ.Ը.Մ.-ի Սիփան մասնաճիւղի վարչական կազմը, ինչպէս նաեւ մեծ թիւով հայրենակիցներ՝ միասնաբար նշելու ազգային հպարտութեամբ լեցուն այս պատմական օրը։

Երեկոն սկսեց Դրօշակի հանդիսաւոր արարողութեամբ եւ սկաուտական շքերթով: ՀՄԸՄ Սիփան մասնաճիւղի սկաուտական դրօշակախումբը բեմ բարձրացրեց Միացեալ նահանգների, Հայաստանի, Արցախի և մասնակից կազմակերպութիւնների դրօշակները: Պետական հիմներգերին յաջորդեց Էլմա Իսախանեանի բացման խօսքը:

Օրուայ բանախօսն էր ազգային գործի՝ Միգանուշ Մելքոնեան-Աճէմեանը: Նա ներկայացրեց Մայիս 28-ի խորհուրդը և զուգահեռներ գծելով ՀՀ Առաջին հանրապետութեան ծանր օրերի և Հայաստանի ներկայի ճգնաժամային իրավիճակի միջև շեշտեց, որ թէեւ մեր օրերը որոշ նմանութիւններ ունեն 107 տարի առաջուայ բարդ իրավիճակներին, սակայն մենք պէտք է պարտաւոր լինենք շարունակել ապրել յոյսով ու հաւատքով, որ յուսահատութիւնը մեր թշնամիների ցանկութիւնն է, իսկ մենք կառչելով մեր յոյսին ու հաւատքին պիտի իրականացնենք մեր համազգային երազանքը։

Ծրագիրը շարունակուեց գեղարուեստական յայտագրով՝ «Թուղթ առ Երևան»ի համապատասխան կտորներ արտասանեց Ալիս Սիմոնեանը, իսկ Անժելա Յովսէփեանը արտասանեց «Իմ Հայրենիք»ը: Գիթառի կատարում ունեցաւ Նեյթն Էսթանեանը, իսկ երգերով հանդէս եկան Սեդա Գրիգորեան, Զաւիկ Մոսկևիչեան և սիրուած երգիչ Վարանդ Աւանէսեանը: Երեկոյին յատուկ շուք տուեց Արցախահայ մեներգիչ և ազատամարտիկ Արթուր Խաչենցի ելոյթը»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ