Արաբկիրում ապամոնտաժվելու է շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի 9 նոր բակային տարածք

30/05/2025 18:12 Ներքին կյանք

2025-ին Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժելու ենք շուրջ 180 ավտոտնակ, որոնց փոխարեն կկառուցվի և կբարեկարգվի 9 նոր բակային տարածք, գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ավելի քան 18,000 քմ տարածք էլ կմաքրվի հողազավթումներից՝ վերածվելովկանաչ, բարեկարգ և բոլորի համար հասանելի բակերի:

Նոր բակերում կլինեն խաղահրապարակներ, նստարաններ, կանաչ գոտիներ՝ ապահովելով երևանցիների հանգիստն ու բակային ակտիվ կյանքը։

–00—ՅՄ