Նիկոլ Փաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ

30/05/2025 17:34 Ներքին կյանք

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը դատապարտել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք թիրախավորում են եկեղեցուն․

«Վստահ եմ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «եկեղեցիները չուլանացված են», դա արեց գիտակցված՝ ոչ միայն վարկաբեկելու համար դարերի պատմություն ունեցող հոգևոր հաստատությանը, հայ ժողովրդի պատմական և հոգևոր հիշողությանը, այլև վիրավորելու միլիոնավոր հայերի արժանապատվությունն ու հավատքը։ Եվ ակնհայտորեն դա արեց ազգային անհամերաշխություն հրահրելու համար։

Այսօր նրա կառավարման «շնորհիվ» հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ, Արցախը նրա թեթև ձեռքով հանձնված է, կան տարածքային սպառնալիքներ, արժեքային խեղաթյուրումներ, Արցախում մշակութային արժեքավոր կոթողների ոչնչացում, փաստորեն նա դեռ շարունակում է ամեն ինչ չուլանացնելու իր մասնագիտությամբ զբաղվել։

Ցավն այն է, որ նրա խոսքն ընդամենը կարծիք չէ։ Նա երկրի ղեկավար է, և նրա խոսքը ուղղակի հետևանքներ է ունենում։ Նրա հայտարարությունը օժանդակում է այն հակաեկեղեցական հռետորաբանությանը, որն աշխատում է մեր միակ ազգային-հոգևոր հիմնասյունը խարխլելու ուղղությամբ»։

–00—ՅՄ