Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին

30/05/2025 16:55 Ներքին կյանք

Այսօր՝ մայիսի 30-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, պարեկներն ու փրկարարները հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:

Տեղի ունեածը ինքնասպանություն է, սպանություն թե դժբախտ պատահար՝ պարզվում է:

–00—ՅՄ