Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն
30/05/2025 15:29
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Աբովյանի բժշկական կենտրոն և ծննդատուն:
«Կենտրոնը լուրջ բարեփոխումների՝ բուժառուների հոսքերի կառավարման, տարածքների արդյունավետ օգտագործման, կազմակերպչական և ծառայությունների ծավալի ու շրջանակի փոփոխման կարիք ունի:

Ուրախ եմ արձանագրել, որ բժշկական կենտրոնն ունի բավականին արհեստավարժ և զարգացմանը ձգտող բուժանձնակազմ, և վստահ եմ, որ նախանշված փոփոխությունների արդյունքում անհամեմատ բարելավում ենք ունենալու հասանելիության և որակի բարձրացման առումով:

Մի բան կարող եմ ասել` մեր բուժառուները սեր են և արժանի լավագույնին, ինչը ապահովելու ենք քայլ առ քայլ»,- գրել է նախարարը:
–00–ԱՀ