Հիվանդանոցում խուլիգանություն արած տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 28-ի գիշերը՝ ժամը 3-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն «Ստեփանավան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ցավ կրծքավանդակում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչ 38-ամյա մի տղամարդ:
«Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 2:25-ի սահմաններում 38-ամյա տղամարդը կոտրել է «Ստեփանավան» բժշկական կենտրոնի մուտքի դռան ապակին, գոռգոռացել ու վիրավորել է բուժաշխատողներին՝ խաթարելով կենտրոնի բնականոն աշխատանքը:
Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել: Պուշկինոյի բնակիչ 38-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
–00–ԱՀ