Խնդիրը մեզ՝ մեր ամբողջության մեջ քաոսացնելն է, մեր հավաքական ողնաշարը քանդելն է. Լիլիթ Գալստյան

30/05/2025 14:24 Ներքին կյանք

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«ՀԻՄԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅԴ ՊԱՏՆ Է

Այս զույգի գործունեությանը կարելի է տարբեր գնահատականներ տալ, վերջիններիս հոգեբանական, հոգեկան  և բարոյական առողջության ակնհայտ վատթարացման վերաբերյալ  եզրակացությունների հանգել, անգամ տոգորվել հումանիզմով և ՀՀ բյուջեի հաշվին հարկադիր բուժման ուղարկել կամ՝ վերջիններիս հանրային վտանգավորությունը հաշվի առնելով,  գխավոր դատախազի և գլխավոր հոգեբուժի միջնորդությամբ մեկուսացնել, բայց մի՞թե սա է ողջ իրականությունը։

Նա ընտրված է և ընտրված է հենց այս առաքելության համար․․․ սա հատուկ սելեկցիա է՝ նախընտրական սրացումներով,  որն ընթանում է ու սրվում  արտաքին մարտահրավերները դիմադրելու վերջինիս անկարողությանը զուգահեռ։

Այդ առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն։ Այդ պատկերը կարող եք գտնել այդ զույգի հին տան պատին․ հայտնի հաղորդումից շատերդ կհիշեք․․․Հիմա Հայաստանն այդ պատն է․․․ ներսից և դրսից անարգվող․․․

1700 ամյա Հայ Առաքելական եկեղեցին  այդ խզբզողներից և խզբզանքներից չի թուլանում և չի թուլանա։ 17 տարից էլ երկար ձգվող նրա ճանապարհին հերձվածողներ, ԳԻՇԱՆԳՂԻ ԲԱՐՔՈՎ հալածողներ շատ են եղել․․․

Բայց Հայաստանյայց Հայ Առաքելական Եկեղեցին ինքը հայ  ժողովուրդն է՝ ՄԵՆՔ, մեր ներսի պատը։ Եվ խնդիրը մեզ՝ մեր ամբողջության մեջ քաոսացնելն է, մեր ներսի ու դրսի պատերը , մեր հավաքական /construct-ը/ ողնահարը քանդելն է։
Այսօր թիրախավորված են, և հետևողականորեն  փորձ է արվում կազմաքանդել այդ պատը պահողներին, եկեղեցուն, դաշնակցությանը, մեր ազգային իմունիտետը պահող քաղաքական ուժերին և անհատներին։  Ցավոք․ շատերի մտածումներում արդեն քանդված պատեր են, արժեհամակարգային քաոս, որն էլի հատուկ է ծրագրավորված․․․

Պահել ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ․  կասեցնել մեր ներքին պատերի փլզումը, չթողնել, որ նաև ներքին թշնամին քանդի մեր պատը․ ՍԱ Է ԽՆԴԻՐԸ․․․»:

–00–ԱՀ