Առաջարկում եմ իմպիչմենտի գործընթացում որպես թեկնածու ներգրավել Հայ Եկեղեցու սրբազաններից մեկին

30/05/2025 12:16 Ներքին կյանք

Իրավիճակը ունի շատ արդյունավետ լուծում, որը կբավարարի ընդդիմադիր բոլոր բևեռներին, հանրության սպասելիքները և կվերադարձնի մեզ մեր արժանապատվությունը, գրում է «Արթուն ենք» շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը։

«Առաջարկում եմ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին իմպիչմենտի գործընթացում որպես թեկնածու ներգրավել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազաններից մեկին (ես կառաջարկեմ Արշակ Արքեպիսկոպոսի թեկնածությունը, ներողություն եմ խնդրում Սրբազան հորից, որ իր հետ չեմ համաձայնեցրել առաջարկս):

Սա միանգամից մի քանի հարց կլուծի ընդդիմության ներսում համախմբման առումով: Հանրային մեծ համախմբումը ավելի դյուրին կլինի քան այլ թեկնածուի պարագայում: Հաղթանակը ավելի առարկայական կլինի: Նիկոլին հեռացնելուց հետո 2026-ին կլինեն ընտրություններ և քաղաքական ուժերը իրենց ստացած ձայներով կձևավորեն ապագա իշխանությունը:

Պատրաստ եմ ներկայացնել իմպիչմենտի միջոցով իշխանափոխության քայլ առ քայլ ծրագիր և լծվել դրա իրականացման գործին:

Քաղաքական ուժերին խնդրում եմ մի պահ կտրվել իրար դեմ անիմաստ և կործանարար մրցակցությունից և քննարկել այս առաջարկը»։

–00—ՅՄ