Խնդրում եմ Գերագույն հոգևոր խորհրդին՝ բանադրանքի ենթարկեք Նիկոլ Փաշինյանին․ Ավետիք Չալաբյան

30/05/2025 12:09 Ներքին կյանք

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․ «Որպես Հայ Առաքելական Եկեղեցու հավատարիմ հետևորդ և խոնարհ զավակ, խնդրում եմ նրա Գերագույն հոգևոր խորհրդին՝

ԲԱՆԱԴՐԱՆՔԻ ենթարկել Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնեմ, որ անցյալում Հայ Առաքելական Եկեղեցին բանադրանք էր կիրառում՝

– հերձվածանքների, սխալ ուսմունք տարածողների կամ

– եկեղեցու հեղինակությունը մերժողների նկատմամբ։

Ես այլև չեմ ցանկանում հանդուրժել մեր Մայր եկեղեցում նրա հեղինակությունը շարունակաբար մերժողի ներկայությունը»։

–00—ՅՄ