Կարծում եմ՝ մեր եկեղեցին պետք է սկսի Նիկոլ Փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց. Ռուբեն Մելիքյան

30/05/2025 11:20 Ներքին կյանք

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է սկսի Նիկոլ Փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց, գրում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Ես հաստատ ավելի շատ եմ լինում Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներում, քան՝ գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղայ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես՝ գերագույն դավաճանը ստում է։ Ինչու՞:

Առաջին, նա շարունակում է կատարել Ալիևի կոշիկ լիզողի՝ իր ստանձնած գործառույթը, և այս կեղտոտ ստով թուլացնում է մեր սրբությունների պղծության համար ադրբեջանցիների պատասխանատվությունը։

Երկրորդ, նա փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան։

Հ․Գ. Չգիտեմ՝ երբ է գալու դրա ժամանակը, բայց կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի Նիկոլ Փաշինյանին նզովքի ենթարկելու գործընթաց։ Կարծում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքը պարունակում է դրա բոլոր հիմքերը»,- գրել է Մելիքյանը։

–00—ՅՄ