«Մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»․ Աննա Հակոբյանը Փաշինյանի օրինակով թիրախավորել է Եկեղեցին

30/05/2025 09:22 Ներքին կյանք

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Փաշինյանի օրինակով նույնպես թիրախավորել է հայ առաքելական եկեեցին․

«Երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են։ Դե իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սև սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են։

Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին։ Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգևորն ինչ է։

Ա՜յ քեզ նորություն։ Երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»,-գրել է նա։

–00—ՍՊ