19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 անչափահասների․ վիրավորները համադասարանցիներ են
29/05/2025 23:10
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Այսօր՝ մայիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանը իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների և «Opel»-ի վարորդի ինքնությունը։
Ավելին՝ սկզբնասղբյուրում։