Մեքենան գլորվել է ձորը, պարզվում է վիրավորի ինքնությունը

29/05/2025 22:34 Ներքին կյանք

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։10-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 65կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Մարտին Հ․-ն իր վարած «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և մոտ 50 մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորակում՝ բախվելով նաև քարերի։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ