Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը

29/05/2025 19:06 Ներքին կյանք

Monument Watch. 2025 թվականի մայիսի 24-ին Արարատ Պետրոսյանի (ararathau ) տելեգրամյան ալիքի հայտարարությունից պարզ դարձավոր Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը https://t.me/ararathau/27168  (Նկ 1, 2)։

Կարևոր է արձանագրելոր վերջին շրջանում Մայիսի 9-ինՀայրենական Մեծ պատերազմի 80-ամյակին ընդառաջ և դրանից հետո հատկապես ակտիվացել են Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման դեպքերը։  Իսկ վերջին 5 տարիների ընթացքում արդեն իսկ ոչնչացվել են բազմաթիվ նմանատիպ հուշարձաններ ՇուշիումՀադրութումԱզոխումՄեծ Թաղերում և այլուր։ 

Մեր արձագանքը

Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանի ոչնչացումը  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թկոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թընդունվածԵրկրորդարձանագրությանխախտումէ։

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ39-րդ40-րդ և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքըոր  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել էոր օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները,  ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակայսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Կարևոր է արձանագրելոր ՅՈՒՆԵՍԿՕի Փարիզում տեղի ունեցած 33-րդ նստաշրջանի Գլխավոր կոնֆերանսի կողմից 2003 թընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին հռչակագիրը արգելում է ժառանգության դիտավորյալ ոչնչացումը։ 

Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացման այլ դեպքերի մասին կարող եք ծանոթանալ մեր կայքի այլ հրապարակումներում Ոչնչացված են Շուշիում գտնվող հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանըՀադրութի և Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրը։ Ավերված են նաև  Գետավանի հուշարձանըԱզատամարտիկների միության շենքը։ Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը։ Ոչնչացվել են նաև Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձաններըայդ թվում  Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալծնունդով արցախցի Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակովկիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչըՍտեփանակերտում Խորհրդային Միության նավատորմի հայազգի ծովակալՍովետական Միության հերոսռազմական տեսաբանադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին։

–00—ՍՊ