ՀՅԴ անդամներն այցելել են Իրանի դեսպանատուն, քննարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումները

29/05/2025 17:51 Ներքին կյանք

Այսօր ՀՅԴ Հայաստանի բյուրոյի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այցելել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնից  հայտնում են, որ ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Պրն Մեհդի Սոբհանիի հետ հանդիպման ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական զարգացումների, Հայաստանի անվտանգության և ներքաղաքական հարցերի մասին  կուսակցության մոտեցումները և դիրքորոշումները։ Արծարծվեցին երկու բարեկամ երկրների միջև համագործակցության ներկա ընթացքին առնչվող հարցեր։

Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության նշանակալի աճը, նաև կարևորեց տարբեր ոլորտներում երկու երկրների ներուժի առավել ծավալուն օգտագործման հեռանկարը։

–00–ԱՀ