Արթուր Այվազյանը նշանակվել է քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ

29/05/2025 17:03 Ներքին կյանք

Արթուր Այվազյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ։

Արթուր Ալբերտի Այվազյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի օգոստոսի 8-ին, Շիրակի մարզի Առափի գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2018-2025թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ,

V-IX.2018թ.`  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի պետի տեղակալ,

2015-2018թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ քննիչ,

2014-2015թթ.`  ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ,

2010-2014թթ.`  ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի քննչական բաժանմունքի քննիչ,

Կրթություն

2007թ. ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած  է, ունի երեք որդի:

2007-2009թթ.՝ ծառայել է ՀՀ զինված ուժերում:

–00—ՅՄ