Արմեն Փամբուխչյանը Նոր նորքի վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նոր թաղապետին

29/05/2025 15:52 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին:

Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին կատարած աշխատանքի համար՝  Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նորընտիր ղեկավարի հետ աշխատանքները ևս կլինեն արդյունավետ և կապահովեն ցանկալի արդյունքներ:

Իր հերթին Մարատ Սևոյանը վստահեցրել է, որ ամեն ջանք ներդնելու է, որպեսզի վարչական շրջանում իրագործվեն արդյունավետ ծրագրեր, իսկ առկա խնդիրներին տալ անհրաժեշտ լուծումներ:

–00—ՅՄ