Քուչակ գյուղում ավտովթարից տուժած 11 մարդ գտնվում է Ապարանի ԲԿ-ում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ
29/05/2025 10:09
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Ապարան- Քուչակ ճանապարհին ավտովթարից տուժել են 12 անձ, որից 11 տուժած Ապարանի ԲԿ-ում ստանում են համապատասխան բուժում, ունեն տարբեր տեսակի կոտրվածքներ: Այս մաին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«27 տարեկան տուժածի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, կազմակերպում ենք սանավիացիայով նրա տեղափոխումը Երևան:
Վանաձոր` տուժել է 5 անձ, որից 4 տուժած տեղափոխվել են Վանաձոր ԲԿ, 2-ը թեթև վնասվածքներով են, չեն հոսպիատալացվել, 2-ի առողջական վիճակը ծայարահեղ ծանր է, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Հորդորում ու խնդրում ենք պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները, պահպանել արագությունը, կապել ամրագոտիները` խուսափելու նման ողբերգական դեպքերից»։
–00—ՅՄ