1 զոհ, 12 վիրավոր․ խոշոր ավտովթար է եղել Քուչակ գյուղում. բախվել են «Volkswagen»-ը և «Opel Zafira»-ն
29/05/2025 09:41
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News

Այսօր՝ մայիսի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ բնակավայարի վարչական տարածքում բախվել են «Opel Zafira» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ