Հեղինակավոր ՔՊ-ականները մարզեր կմեկնեն․ «Ժողովուրդ»

29/05/2025 08:04 Ներքին կյանք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՔՊ վարչությունում որոշվել է մարզեր գործուղել տարբեր ՔՊ-ականների, ովքեր հանրության շրջանում հեղինակություն ունեն: ՔՊ-ականները պետք է հանդիպումներ ունենան մարզերի բնակիչների հետ, այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն, թե ինչ տրամադրություններ կան իրենց կուսակցության վերաբերյալ, արդյոք 2026 թվականին շանս ունեն ընտրվելու: Այդ «առաքելությունն» անձամբ վստահված է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Մանավազյանին, Վահագն Ալեքսանյանին ու տվյալ մարզի մի պատգամավորի, որը պետք է շրջի նրանց հետ, եթե, իհարկե, հեղինակություն ունի:

Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանը իր ամենավստահելի մարդկանցից մեկից՝ պատգամավոր Արուսյակ Մանավազյանից, պահանջել է ռեալ պատկեր ներկայացնել, և առաջիկա շաբաթներին ՔՊ-ականները մարզային այցերի են գնալու:

Փաշինյանը ևս շրջելու է մարզերում, բայց Կառավարության ներկայացուցիչների հետ․ առաջիկայում նախատեսված է այց Շիրակի մարզում»։

–00—ՍՊ