Իշխանությունն իր գործած մեղքերի համար կարող է պատասխան չտալ, եթե չլինի պետականություն․ Հասրաթյան

28/05/2025 23:22 Ներքին կյանք

Արցախի պաշտպանության բանակի նախկին մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Այսօրվա հայկական իշխանությունն իր գործած բոլոր մեղքերի համար կարող է պատասխան չտալ միայն ու միայն մեկ պարագայում, եթե չլինի հայկական պետականություն: Բայց պետականությունն, ի հեճուկս մեր (ներքին ու արտաքին) թշնամիների, Հայն արդեն ունի և ունենալու է… Իսկ դա նշանակում է, եթե ոչ այսօր, ապա վաղն, անշուշտ, մ ե ղ ա վ ո ր ը պատասխան է տալու, ՀԻՇԵ՜Ք…

Հ.գ.-Նավի խորտակման պահին նավից ցատկողը շիկամուկ (առնետ) է… Նրան կարելի է հասկանալ, որովհետև ուզում է ապրել…»։

–00—ՍՊ