Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են երկու երկրների զբոսաշրջային ներուժը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

2025 թվականի մայիսի 27-ին ԱՊՀ անդամ պետությունների զբոսաշրջության հարցերով խորհրդի նիստի շրջանակներում կայացան Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի երկկողմ հանդիպումները Ղազախստանի Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարարի տեղակալ Երժան Երկինբաևի և Ուզբեկստանի Հանրապետության էկոլոգիայի, շրջակա միջավայրի պաշտպանության և կլիմայի փոփոխության նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Ումիդ Շադիևի հետ։
Հանդիպումների ընթացքում կողմերը փոխանակեցին տեղեկատվություն ոլորտում առկա զարգացումների, միտումների ու խնդիրների վերաբերյալ, քննարկեցին երկկողմ համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
Կողմերը կարևորեցին միմյանց երկրների զբոսաշրջային ներուժի մասին իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը, այդ թվում` մասնավոր հատվածների խթանման միջոցով։
–00—ՍՊ