Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում. «ՀայաՔվե»
28/05/2025 21:20
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը շնորհավորում է համայն հայությանը Հանրապետության օրվա առիթով: «1918 թվականի մայիսի 28-ը` որպես Հայաստանի պետականության վերականգնումը խորհրդանշող կարևորագույն հանգրվան, պատմական անհրաժեշտություն էր:
Մայիսի 28-ը Հայաստանի նորագույն պատմության ամենահերոսական ու հաղթական էջերից է: Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի, Սառնաղբյուրի, Ջավախքի, և այլն: Առաջին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը, հայության մեջ արմատավորվեց ազգային միասնության ու պետականության վերկանգնման համահայկական տեսլականը: Փա՜ռք Սարդարապատի և մյուս հերոսամարտերի բոլոր նահատակներին…
Թող հավերժի՜ Հայաստանը…»։
–00—ՍՊ