Ծեծկռտուք՝ Վարդենիսում. գործի է դրվել դանակ. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դանակահարած քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում՝ վիրահատարանում։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործոսւթյունների վարչության քրեական ոստիիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «կալցեվոյում» Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Գ.ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս հայհոյանք է հնչեցրել, ինչի համար պարզաբանումներ կատարելու նպատակով նրան է մոտեցել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Ա.-ն և նրանց միջև նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանել էլ Վարդան Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ա-ին՝ վերջինիս պատճառելով «ձախ թուլակողի շրջանի ծակած-կտրած վերքեր» վնասվածք:
Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչութան Վարդենիսի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վարդան Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
–00—ՅՄ