Առաջին հանրապետության խորհրդարանի երեք կին պատգամավորները․ Տաթևիկ Հայրապետյան
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Բոլոր դժվարություններով հանդերձ՝ մայիսյան հաղթանակների ավանդույթը դրած մեր նախնիները մեզ պարտավորեցրել են ցանկացած իրավիճակում չընկճվել, պաշտպանել ապրելու և արարելու մեր անքակտելի իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«107 տարի առաջ այս օրը հռչակվեց հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Ժամանակի դեպքերն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, թե ինչպիսի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և ներքաղաքական բարդ պայմաններում են ղեկավարել ժամանակի քաղաքական գործիչները։ Բոլոր դժվարություններով հանդերձ՝ մայիսյան հաղթանակների ավանդույթը դրած մեր նախնիները մեզ պարտավորեցրել են ցանկացած իրավիճակում չընկճվել, պաշտպանել ապրելու և արարելու մեր անքակտելի իրավունքը։ Շնորհավորում եմ բոլորիս!
Թո՜ղ հայոց պետականությունը լինի հավերժ ու ամուր, թո՜ղ մենք կարողանանք այսօրվա բարդ իրավիճակում գտնել ազգային, պետական իշխանություն ձեւավորելու լավագույն ու խելամիտ ուղիները։
Հ.Գ Նկարում առաջին հանրապետության խորհրդարանի երեք կին պատգամավորներն են »,- գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։
–00–ԱՀ