Մենք էլի ենք ունենալու Սարդարապատներ, եթե լինենք համառ ու վճռական. Սամվել Բաբայան

28/05/2025 14:35 Ներքին կյանք

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով:

«Սիրելի՜ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության տոնի՝ մեր անկախության, պայքարի և հավատքի խորհրդանշական օրվա կապակցությամբ։

Սարդարապատի ոգին ապրում է մեր մեջ, և մենք էլի ենք ունենալու Սարդարապատներ, եթե լինենք համառ ու վճռական։ Եվ դրա համար պետք է կամք, ինքնավստահություն և անսասան նվիրում մեր պետականության ու հայրենիքի գաղափարին»,- ասվում է ուղերձում։

–00–ԱՀ