Եկեղեցին իր կարծիքը չի փոխել․ Նաթան արքեպիսկոպոսը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը չի սպասում, որ իշխանությունը հրավերի։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Սրբազան Հայրն ասաց, որ իշխանության ու Մայր Աթոռի հարաբերությունները նույն փուլում են․ «Հարաբերությունները նույն փուլում են, աշխատանքային»։
Սրբազանի խոսքով, եթե Վեհափառ Հայրապետը իշխանության հետ չի մասնակցում պետական արարողակարգերին, ուրեմն ունի իր պատճառները։
Հարցին՝ եկեղեցին շարունակո՞ւմ է պահանջել Փաշինյանի հրաժարականը՝ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն արձագանքեց. «Եկեղեցին իր կարծիքը երբևէ չի փոխել, ինչո՞ւ եք ամեն անգամ նույն հարցը տալիս»։
«Եկեղեցին երբեք ծունկի չի իջնի մարդու առջև։ Վազգեն Կաթողիկոսը շատ լավ խոսք ուներ՝ «եթե դու չես ուզում ծունկի իջնել Աստծո առաջ, ստիպված կլինես մարդու առաջ ծունկի իջնել»», – հավելեց Նաթան Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ