Մաղթում եմ Ֆրանսիային՝ միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ. Ֆրանսիայի նախկին դեսպան

28/05/2025 11:39 Ներքին կյանք

Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը Հայաստանի առաջին Հանրապետության հռչական 107-րդ տարեդարձի առթիվ ֆեյսբուքյան իր էջում վերահրապարակել է 2021 թվականին արված գրառումն ու նշել.

«Ամեն մայիսի 28-ին՝ Հայաստան այցից ի վեր ես վերահրապարակում եմ այս հաղորդագրությունը, ոչինչ չեմ ավելացնում, որևէ բան չեմ ջնջում։ Այսօր Հայաստանը նշում է ամենաթանկը՝ իր անկախությունը.

Այս մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 103-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ, մաղթում եմ Հայաստանին, ով իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ, մաղթում եմ Հայաստանին՝ երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա, մաղթում եմ հայերին հպարտ լինեն՝ այս երկիրն իրենց երեխաներին նվիրելու համար։

Եվ մաղթում եմ Ֆրանսիային միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանը սիրում է մեզ»:

Նշենք, որ Ջոնաթան Լաքոթը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է եղել  2017-2021 թվականներին։

–00–ԱՀ