Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը․ Պապիկյանը չի մասնակցի

28/05/2025 08:57 Միջազգային

Բիշքեկում տեղի կունենա ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը: Կմասնակցեն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պաշտպանության նախարարները, ինչպես նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

«Մասնակիցները կքննարկեն կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև մասնակից երկրների միջև ռազմական համագործակցության արդիական հարցեր:

Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրավիճակը և ռազմական գործընկերության արդիական հարցերը», – ասված է հաղորդագրության մեջ:

 

–00—ՍՊ